«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Օ,՜ մեր տիրակալ, մեր սրտի ու թոքի վարչապետ

Օ,՜ մեր տիրակալ, մեր սրտի ու թոքի վարչապետ
18.04.2023 | 22:07

Ընդդիմություն ջան, օրինակ, ի՞նչն է խանգարում ձեզ ցինիկությանը պատասխանել ավելի մեծ ցինիկությամբ։

Օրինակ, երբ ասում է, որ կամավոր մասնակցել է քառօրյային, կարելի էր պատասխանել`

Իհարկե հիշում ենք ձեր արած սխրագործությունները։ Դուք պահեցիք ամբողջ ճակատային գիծը, թե չէ հիմա հասել էին Երևան։

Եիևի Ձեր հետ էր նաև էն պապիկը, որ միտինգի ժամանակ Աբաջյանի պապու տեղ ելույթ էր ունենում։

Հայաստանի բանակը ապրիլյան քառօրյայի օրերին անընդմեջ նահանջում էր, մինչև մայիսի կեսերին դուք հասաք ու կանգնեցրեցիք նահանջը, օ՜ մեր տիրակալ, մեր սրտի ու թոքի վարչապետ։

Ասե՛ք էլի, ինքը ամբողջ կյանքում ճնշված ու հալածված ա եղել, դրա համար էլ վեճերում պատասխանելու մեծ տաղանդ ունի։ Իսկ քծնանք, մանավանդ կեղծ քծնանք, կյանքում չի տեսել։ Դրա դեմ պատասխան չունի։

1-2 անգամ կհիստերիկանա, հետո դա էլ կվերջանա, ասելիք չի ունենա։

Միհրան ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 2003

Մեկնաբանություններ